Կլոպը կարողանում է համոզել, որ դու լավագույն ֆուտբոլիստն ես. Ռուդիգեր.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ խոսել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին: Ռուդիգերը աշխատել է Կլոպի հետ Դորտմունդի «Բորուսիայում»:

«Ես իհարկե այդքան էլ երկար ժամանակ չեմ մարզվել Կլոպի գլխավորությամբ, բայց երբ Կլոպը խոսում էր ինձ հետ, ես հասկանում էի, թե նա ինչպես է կարողանում մոտիվացնել ֆուտբոլիստներին և հավատացնել, որ նրանք լավագույնն են աշխարհում: Երբ ես հեռանում էի Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդական թիմից Յուրգենը խոսեց ինձ հետ և չհամոզեց մնալ, քանի որ ինձ խաղային պրակտիկա և փորձ էր պետք»,- Ռուդիգերի խոսքերն է մեջբերում «Goal»-ը:




Լրահոս