Սևանա լճի մակարդակը նվազել է 8 սանտիմետրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա գարնանային ամիսների համեմատ շարունակում է նվազման նոր նիշեր գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա, ինչը 8 սանտիմետրով ցածրացել է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն օրվա դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է մուտք եղել 47 միլիոն 674 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ոռոգման նպատակներով լճից արդեն բաց է թողնվել 22 միլիոն 687 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերի ջրատվությունը հեռու է վարարումների սահմաններից. մայիսի 4-ին Մասրիկ գետի ջրի ելքը կազմել է 11,2, Արգիճիի ելքը՝ 8,28, Գավառագետի ելքը՝ 4,50 խորանարդ մետր վայրկյան:




Լրահոս