Այսօր Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը: Նրա ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի 20:05-ին: Նրան անձամբ կդիմավորի վարչապետի թեկնածու ՆԻկոլ Փաշինյանը:
Դիմավորման արարողությունից հետո նախատեսվում է, որ նրանք երկուսով 21:00-ին կլինեն Հանրապետության հրապարակում և ելույթներ կունենան` ներկայացնելով նաև վաղվա անելիքները:
Հիշեցնեմ, որ վաղը երկրորդ անգամ խորհրդարանը վարչապետ է ընտրելու, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: