
Մայիսի 7-ը համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ մտել է իբրեւ Ռադիոյի օր։ 1895թ. հենց այդ օրը ռուս գիտնական ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը եւ հաստատեց առաջին ռադիոկապը:
Այսօր Ռադիոյի օրը, կապի բոլոր ոլորտների աշխատողների տոնը նշվում է ոչ միայն Ռուսաստանում։ Ետխորհրդային տարածքում այն շարունակում են մայիսի 7-ին նշել նաև Հայաստանում, Բելառուսում ու Ղրղզստանում։