Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների
հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների
պատճառով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը՝ առավոտյան ժամը 07:30-11:00-ն,
իսկ սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ առավոտյան ժամը 07:30 – 12:00-ը, կանջատվեն
հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ FM 107.7 ՄՀց
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ FM 103.8 ՄՀց
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ FM 91.1 ՄՀց
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ FM 69.77 ՄՀց
«Ռադիո ՊՌՈ» ՍՊԸ FM 90.7 ՄՀց
«Շանս մեդիա» ՍՊԸ FM 90.1 ՄՀց
«Արձագանք ՍՏ» ՍՊԸ FM 103.5 ՄՀց
«Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ FM 106.9 ՄՀց
«Իմպուլս» ՍՊԸ FM 106.5 ՄՀց
«Ռադիո Ավրորա» ՍՊԸ FM 100.7 ՄՀց
«ՔԻՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ FM 88.3 ՄՀց
«ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ FM 89.3 ՄՀց
Միր FM 93.7 ՄՀց:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս