ՀՀԿ նիստը թեժ է ընթանում. վիճաբանություն կուսակցության գրասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 15:00-ից մեկնարկած ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստը  բուռն մթնոլորտում է ընթանում։ Կուսակցության գրասենյակի մոտ գտնվող ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ շենքի ներսից վիճաբանության ձայներ լսվեցին, սակայն մինչ լրագրողները կվազեին ձայների ուղղությամբ, ոչինչ ֆիքսել չի հաջողվել: Առայժմ չի հաջողվել պարզել, թե ովքեր են վիճաբանողները, սակայն նրանց փորձել է հանգստացնել ու ներս է տարել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ինչպես հայտնի է՝ այսօր պետք է որոշվի, թե ովքեր են կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը և այդ վիճաբանությունն էլ հենց կապ ունի քննարկումների հետ: Նշենք, որ նիստից անմիջապես հետո նաև ՀՀԿ խմբակցության նիստ կկայանա:




Լրահոս