ՀՀԿ խմբակցության նիստը մեկնարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Մելիք-Ադամյան 2 հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է խմբակցության պատգամավորների մասնակցությամբ նիստը: Քիչ առաջ նույն վայրում ավարտվել էր նաև Գործադիր մարմնի նիստը, որը վարել էր Սերժ Սարգսյանը, որի ժամանակ նաև վիճաբանություն էր տեղի ունեցել:

ArmLur.am-ի թղթակիցը շենքի դիմացից հայտնում է, որ ժամանող պատգամավորները խուսափում են խոսել կամ ասել, թե վաղն ինչպես են քվեարկելու: Միայն կրկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է լրագորղներին ասել, թե իր մոտ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ վաղը կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին:




Լրահոս