2017-2018 ուսումնական տարին մոտենում է ավարտին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը սահմանել է, թե ինչ ժամանակացույցով պետք է անցկացվեն սովորողերի գիտելիքների ստուգումը, ավարտական եւ պետական ավարտական քննությունները:
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ օրերին.
«հայոց լեզու եւ գրականություն» (գրավոր) – հունիսի 6-ին,
մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 13-ին,
հայոց պատմություն (գրավոր) – հունիսի 20-ին,
ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք)
9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետեւյալ հաջորդականությամբ.
հայոց լեզու եւ հայ գրականություն (գրավոր) – հունիսի 4-ին,
գրականություն (բանավոր) – հունիսի 7-ին,
մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 11-ին,
օտար լեզու (բանավոր) – հունիսի 14-ին,
բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) (գրավոր) – հունիսի 18-ին,
հայոց պատմություն (բանավոր) – հունիսի 21-ին,
ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – քննաշրջանի ընթացքում
4-րդ դասարացիների գիտելիքները կստուգվեն երկու առարկայից.
մայրենի (գրավոր) – հունիսի 2-ին,
մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 5-ին: