Միշտ Նիկոլի վրա պետք է աչքներս պահենք. Սերժ Թանկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու շաբաթ է չենք քնել, ամբողջ Սփյուռքը հետևել է այստեղ տեղի ունեցող ցույցերին: Այս մասին Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սերժ Թանկյանը:

Նա նշեց, թե իշխանությունների կողմից ոչ մի հրահանգ չի եղել Հայաստան գալու կամ չգալու: Թանկյանի խոսքով, նա վատառողջ է և դա է պատճառը, որ ավելի ուշ եկավ Հայաստան: «Միշտ Նիկոլի վրա պետք է աչքներս պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի մեզ»:

Փաշինյանն էլ իր հերթին նշեց, թե անձամբ Սերժ Թանլյանին չի ճանաչել և այսօր առաջին անգամ են հանդիպել, սակայն մինչ այդ միշտ հեռախոսով խոսել են:




Լրահոս