Հարց քաղաքացիներից` քաղծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղաքացիական ծաառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվելու համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, եւ ի՞նչ ժամկետներ են անհրաժեշտ:

Ալիսա Մկրտումյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցման ենթակա անձը այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետք է դիմի Խորհուրդ` ներկայացնելով գրավոր դիմում, անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, ինչպես նաեւ լրացնի անձնական թերթիկ /դիմումը եւ անձնական թերթիկը լրացվում են Խորհրդի կողմից մշակված ձեւերին համապատասխան/:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմումը եւ համապատասխան փաստաթղթերը (անձնական գործը) ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, Խորհուրդը կայացնում է որոշում քաղծառայության կադրերի երկարաժամկետ (կարճաժամկետ) ռեզերվում գրանցելու մասին:




Լրահոս