Զիդանը Սևիլիայի հետ խաղի հայտացուցակում չի ընդգրկել Ռեալի 7 ֆուտբոլիստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկել են «Ռեալի»` Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի` «Սևիլիայի» հետ արտագնա խաղի հայտացուցակում, որը կկայանա այսօր` մայիսի 9-ին:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հանգիստ տրամադրել հիմնական կազմի միանգամից 7 ֆուտբոլիստի, որոնց թվում են դարպասապահ Կեյլոր Նավասը, պաշտպաններ Ռաֆայել Վարանն ու Մարսելոն, կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչն, ինչպես նաև հարձակվողներ Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալի» հայտացուցակը «Սևիլիայի» հետ խաղին`

Կիկո Կասիլյա, Լուկա Զիդան, Խեսուս Վալյեխո, Սերխիո Ռամոս, Նաչո Ֆերնանդես, Աշրաֆ Խակիմի, Ալվարո Տեխերո, Լուիսիմի Կեսադա, Կազեմիրո, Մարկոս Լյորենտե, Մարկո Ասենսիո, Մաթեո Կովաչիչ, Դանիել Սեբալյոս, Օսկար Ռոդրիգես, Կարիմ Բենզեմա, Բորխա Մայորալ:




Լրահոս