ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` հողամասի մի հատվածը հարեւանին օտարելու համար պարտադի՞ր է օտարվող մասի համար առանձին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական վկայական ստանալ, թե՞ կարող է օտարվել նաեւ առանց նախօրոք առանձնացվելու:
Սահակ Մարկոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հողամասի մասը կարող է օտարվել առանց նախօրոք առանձնացվելու: Դրա համար օտարման պայմանագրին, որպես դրա անբաժանելի մաս, պետք է կցված լինի հողամասի օտարող մասի հատակագիծը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է վավերացման նոտարական կարգով, եթե կողմերից մեկը քաղաքացի է: Պայմանագիրը գրանցման պետք է ներկայացվի դրա կնքման կամ նոտարական վավերացման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Անշարժ գույքի օտարման պայմանագրում նշվում են անշարժ գույքի չափերն ու սահմանները, վաճառքի գինը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, սահմանափակումները, անշարժ գույքի օգտագործման վերաբերյալ կողմերի համաձայնությամբ սահմանված պայմանները եւ այլ անձանց իրավունքները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: