Մայիսի 11-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

ԹԵՄԱ՝ ներքաղաքական զարգացումների ազդեցության հետևանքները տնտեսական ոլորտի վրա. նոր կառավարության տնտեսական քաղաքականության հեռանկարները. տնտեսական ոլորտի զարգացման հարցում նոր վարչապետից սպասվող ակնկալիքները:

***

ՄԱՅԻՍԻ 11-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Եվրոպայի առաջնության ամփոփում, առաջիկա ծրագրեր:

***

Մայիսի 11-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Նորավանք հիմնադրամի քաղաքական հետազորությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը: ԹԵՄԱ՝ Արցախը բանակցային սեղանի մոտ վերադարձնելու հեռանկարի, Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարության, այդ կոնտեքստում՝ տարածաշրջանում դրա հնարավոր հետևանքների և հայության հիմնախնդիրների մասին:

***

Մայիսի 11-ին  ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս ։
Թեման՝  ««Կարին» գործողության» նպատակը, արդյունքները, մասնակիցների  ճակատագրերը, իրադարձության  լուսաբանումը և դրանց արժեվորումը մեր օրերում։ Կարևոր, բայց երբևիցէ  չբարձրաձայնված մանրամասներ՝ Էքմեքջյան ընտանիքի կողմից»։
Բանախոսներն են՝
Դրո Էքմեքջյան – 33 տարի առաջ Թուրքիայում կախաղան հանված ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Լևոն Էքմեքջյանի եղբայրը (Ֆրանսիա)
Կարո Վարդանյան – գրող – գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն
***

Մայիսի 11-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ՝ Անահիտ Ֆարմանյանը, Հովհաննես Խորիկյանը, Գագիկ Համբարյանը և Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Թեման՝ ՇՊՀ-ի շուրջ ստեղծված թնջուկ, ռեկտորի կամայականություններն ու ապօրինությունները:




Լրահոս