Քրեական հեղինակության վրայից մեղադրանքներ են հանվել. իշխանափոխությունն այստեղ էլ ազդեց. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպանություն պատվիրելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մեղադրանքը վերաորակվել է։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը։ Փաստաբանի խոսքով՝ Վահագն Աբգարյանի վրայից հանվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքը և Ռոման Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելը։ Մեղադրանքի վերաորակումը իրականում, մեզ հասած տեղեկություններով, պայմանավորված է Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանի հանգամանքով։

Մենք արդեն գրել ենք, որ նա առանձնահատուկ էր շահագրգռված այս գործով, որի բացահայտումը պետք է դառնար իր՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվելու հիմնավորումը, սակայն վերջին շրջանում Հայաստանում կատարված իշխանափոխությունը ամբողջությամբ խառնեց բոլորի խաղաքարտերը, այդ թվում՝ Վահագն Հարությունյանի, որը ոչ միայն չի կարող Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվել, այլև Մարտի 1-ի գործի բացահայտման և քննության պարագայում ստիպված կլինի պատասխանել մի շարք իր համար խիստ անցանկալի հարցերի։

Ավելի մանրամասն՟ թերթի այսօրվա համարում:




Լրահոս