Ո՞վ է առողջապահության նախարարի թեկնածուն. փոխնախարարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար Սամվել Մարգարյանը երեկ հանդիպու է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ էության, Ս. Մարգարյանը առողջապահության նախարարի հավանական թեկնածուներից մեկն է:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ հանդիպման մասին  որևէ տեղեկություն չունի:

Ինչպես հայտնի է` դժգոհություններ հարուցող վերջին բոլոր նախագծերի և փոփոխությունների հեղինակը հենց փոխնախարարի պաշտոնակատար Սամվել Մարգարյանն է: ArmLur.am-ին արդեն իսկ դժգոհություններ են հասել առողջապահական համակարգից նրա` հնարավոր նշանակման շուրջ:




Լրահոս