200 հոգի լքել է ՀՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես ժամանակին ստիպողաբար ՀՀԿ-ին անդամագրված քաղաքացիները լքում են այդ կուսակցությունը` պատռելով կամ հետ վերադարձնելով իրանց անդամատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից ճշտել, թե այս ընթացքում քանի՞ հոգի է լքել կուսակցությունը:

«Այս պահին տվյալները ամփոփվում են: Բայց թիվը շատ քիչ է: Այնքան չէ, որքան մամուլում գրում են կամ պատկերացնում: Խոսքը մոտ 200 քաղաքացու մասին է, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից, այդ թվում եւ մի քանի գյուղապետեր: Միաժամանակ նաեւ անդամագրվում են. միտինգներից եկել են ու խնդրել, որ անդամագրենք իրենց»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել գեթ մեկ մարդու, որ այս օրերին կցանկանար անդամագրվել ՀՀԿ-ին, բայց ապարդյուն:




Լրահոս