ՀԱՐՑ. Ես ստացել եմ իմ ավանդի գումարի մի մասը: Այսինքն` թերի: Նշեմ, որ 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ուզում եմ իմանալ` ինչո՞ւ են ինձ իմ գումարի կեսը տրամադրել: Ինչո՞ւ են ինձ խաբում:
Պետրոս Պետրոսյան (Արմավիրի մարզ, գյուղ Ամասիա)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված ստորեւ բերված սանդղակին համապատասխան`
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլի)
Տրամադրվող փոխհատուցման
գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչեւ 3000 (ներառյալ) 84.000 + (ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29,4)
3001-ից մինչեւ 5000 (ներառյալ) 142.800 + (ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16,8)
5001-ից մինչեւ 10000 (ներառյալ) 176400 + (ավանդի 5000 խորհդային ռուբլին գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի 216400 + (ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)
ՀՀ կառավարության 23.04.2014թ. որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 15-րդ եւ 16-րդ կետերի համաձայն` ցուցակներում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկված, յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը` հիմք ընդունելով «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված, ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա գումարի չափը, իսկ ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են եւ անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:
Եթե «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ավանդատուին (նաեւ մահացած ամուսնու) տրամադրված բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա գումարների չափերի հաշվարկման արդյունքում կառաջանա տարբերություններ, ապա քաղաքացին կարող է դիմել իր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում քաղաքացուն մնում է դիմել տարածքային բաժին` որոշակի շտկումներ անելու համար: