Նիկոլ Փաշինյանը ՊՆ–ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունում ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարեւորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք եւ շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,-գրել է նա:




Լրահոս