ՖՈՏՈ. Ինչով են վտանգավոր թաց անձեռոցիկները. Մեծ Բրիտանիայում արտադրությունը կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան հաճախ եք հասարակական զուգարաններում ընթերցել խնդրանք, որպեսզի թաց անձեռոցիկները չնետեք զուգարանակոնքի մեջ: Թվում էր, թե մարդիկ պետք է հասկանային, որ այդպես անել պետք չէ, սակայն այդ նշաններն իզուր չեն լինում:

Մեծ Բրիտանիայում շատ լուրջ են մոտեցել այդ հարցին և մտադիր են արգելել թաց անեռոցիկների վաճառքը: Եվ նաև այն պատճառով, որ մարդիկ շարունակում են դրանք նետել զուգարանակոնք: Եվ որպես արդյունք՟ խողովակների խցանման պատճառ հիմնականում հենց թաց անձեռոցիկներն են դառնում:

Իսկ պատճառն այն է, որ անձեռոցիկի բաղադրության մեջ պլաստիկա է առկա: Եվ երկրի ղեկավարությունը ցանկանում է  արտադրողներին ընտրության առջև կանգնացնել ՝ կամ անձեռոցիկներն առանց պլաստիկա եք արտադրում, կամ առհասարակ չեք արտադրում:

Պոլիէթիլենային տոպրակների վնասի մասին վաղուց գիտենք: Նման վնաս են հասցնում նաև թաց անձեռոցիկները: Եթե, օրինակ, դրանք ընկնում են օվկիանոսի մեջ, դրանք ուտում են ծովային կենդանիները, որից հետո մահանում են: Նույնն է տեղի ունենում նաև վայրի կենդանիների հետ:

Որպեսզի իմանաք երկրում աղետների մասշտաբները, The Guardian-ը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՟ Կենտ քաղաքի բնակիչները կոյուղու մեջ 2 հազար տոննա թաց անձեռոցիկ են նետել:

Թաց անձեռոցիկները վնաս են հասցնում նաև մարդու մաշկին: Դրանց բաղադրության մեջ առկա է սպիրտ, որի պատճառով մաշկը չորանում է: Իսկ մի քանիսի պատճառով կարող են նույնիսկ ալերգիկ դրսևորումներ լինել:

Հատկապես այս անձեռոցիկները վտանգավոր են երեխաների համար: Նրանց համար պետք է միայն մանկական անձեռոցիկներ գնել, որոնց մեջ քիմիայի և սպիրտի  քանակությունը քիչ է:




Լրահոս