Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Զոհրաբյանի գլոխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Հակոբ Սեդրակյանն է: Ոստիկանները պարզել են, որ նրան անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 43-ամյա Արամ Դալլաքյանը, ով իր մոտ եղած մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել ընտանի կենդանիների վրա հարձակված կենդանուն վնասազերծելու համար, սակայն կրակոցը դիպել է Հ. Սեդրակյանին:

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս