Այսօր վաղ առավոտից Հրազդան քաղաքում ցույց են անցկացնում ՀԷՑ-ի մասնաճյուղի աշխատակիցները: ArmLur.am-ի թղթակիցն այնտեղից հայտնում է, որ աշխատակիցները բարձրաձայնում են իրենց աշխատավարձերի հարցը և նշում՝ քանի դեռ հարցին լուծում չի տրվել, իրենք տուն չեն գնալու: Նրանց խոսքով, աշխատավարձերը նվազեցվել են:
Նրանք վճռական են տրամադրված, սպասում են պատասխանատու անձանց, ովքեր պետք է զրուցեն նրանց հետ և հարցին լուծում տան: Բացի աշխատավարձերի խնդրից, նրանք բարձրաձայնում են նաև հավելավճարների հարցը: