ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
Վոլգոգրադ
Եկատերինբուրգ
Կազան
Կալինինգրադ
Մոսկվա
Նիժնի Նովգորոդ
Դոնի Ռոստով
Սամարա
Սանկտ Պետերբուրգ
Սարանսկ
Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ
մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան
տարածքային մարմնում,
սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող
են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝
http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201705100001
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն