Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին նա գրել է համացանցի իր էջում:
«Հարգելի հայրենակիցներ.
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձեւավորելու նպատակով՝ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաեւ ես»,- գրել է Ֆելիքս Ցոլակյանը: