ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արշակունյաց պողոտայում

Դերասան Սոս Ջանիբեկյանը սոցցանցի իր էջում «Իմ Քայլը» նախաձեռնությանը միանալու կոչ է արել: Նա լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում ու գրառում կատարել: «Միացում: Ժողովո՛ւրդ ջան, ես մեռնեմ ձեր կյանքին»,- գրել է նա:

 

 

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ազատվել կամ տարկետում ձեռք բերել պարտադիր զինվորական ծառայությունից:

Արայիկ Գեւորգյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
– հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
– այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
– քաղաքացին կառավարության որոշմամբ.
– մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
– գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին.
– եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրվում է` 1. ընտանեկան դրության կապակցությամբ, 2. ուսումը շարունակելու նպատակով, 3. առողջական վիճակի պատճառով:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե անձը լրացուցիչ փաստաթղթեր է ներկայացնում, ապա ինչպե՞ս է տեղի ունենում նրա կենսաթոշակի վերահաշվարկը:

Լաուրա Միրաքյան (67 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Միրաքյանի հարցին ի պատասխան` տեղեկացնենք, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ այն կենսաթոշակառուները, որոնք տարիքային կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատել են ավելի բարձր վաստակով, քան այն վաստակը, որից հաշվարկվել էր կենսաթոշակը, կարող են դիմել կենսաթոշակի վերահաշվարկման համար: Կենսաթոշակի նոր չափը որոշվում է կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմելուն նախորդած վերջին 5 տարիների ընդհանուր վաստակից հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի համեմատությամբ, սույն օրենքով սահմանված կարգով:
Նշենք նաեւ, որ կենսաթոշակի նոր չափը որոշվում է դիմելու պահին առկա փաստացի ընդհանուր ստաժին համամասնական չափով:




Լրահոս