Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է վերջին օրերին քննարկվող մի շարք հարցերի և երկրում ծավալվող որոշ իրադարձությունների: Պապիկյանը նախ նշեց, որ տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ` հիշեցնելով, որ ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ:
«Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղեք, որ ՀՀ վարչապետը կկատարի ճիշտ ընտրություն եւ դուք կունենանք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ կկրեն իրենց ուսերին դրված բեռը: Այն խնդիրները, որ փորձում են առաջացնել, իրականության հետ կապ չունեն: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ անձերի շուրջ կան խոսակցություններ»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Աշխատանքային առաջին օրվա մի քանի խնդիրների մասին:
Gepostet von Սուրեն Պապիկյան am Montag, 14. Mai 2018