Մայիսի 16-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կխոսի ներքին քաղաքական զարգացումների, հնարավոր փոփոխությունների և ստեղծված նոր իրավիճակի մասին:
***
Մայիսի 16-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են գերմանացի պատմաբան, հայտնի ցեղասպանագետ, թուրքական արխիվներն առավելագույնս հետազոտողներից Հիլմար Կաիզերը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին:
Թեման՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը, անելիքները և փաստերի արդիականացման խնդիրը:
***
Մայիսի 16-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրք-քրդական հարցերով հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կխոսի Իրաքում և Իրաքյան Քրդստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, կանդրադառնա նաև Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավի մանրամասներին և Նիկոլ Փաշինյանի` Թուրքիայի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը:
***
Մայիսի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Կանայք նոր կառավարությունում և հետագա քաղաքական գործընթացներում» թեմայով:
Բանախոսներն են`
Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր
Անահիտ Սիմոնյան, Իրավապաշտպան, «Մարդու իրավունքների հետազոտությունների» ՀԿ
Մարինե Մանուչարյան, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ի նախագահ
***
Մայիսի 16-ին, ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
Դավիթ Սանասարյանն ակտիվ մասնակից է բազմաթիվ քաղաքացիական շարժումների: 2013-2017 թթ. նա եղել Երևանու ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ:
Հադիպմանը Դավիթ Սանասարյանը կկիսվի իր քաղաքացիական ակտիվիզմի փորձով, կներկայացնի քաղաքական անցած ճանապարն ու հետագա քայլերը:
Հանդիպումը բաց է լրատվամիջոցների և քաղաքացիների համար:
«Մեդիա կենտրոնը» անցկացնում է հանդիպումների շարք «թավշյա հեղափոխության» ակտիվ դեմքերի հետ հանրությանը ներկայացնելու համար նրանց անցած ճանապարհը` ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
***
Մայիսի 16-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ նոր կառավարության ծրագիրը. իրողություններ և հանրային սպասումներ:
***
Մայիսի 16-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի մամուլի ասուլիսը:
Թեման` ՀՀ-ում կոռուպցիան արմատախիլ անելու` վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, կոռուպցիայի դեմ պայքարի` վերջին տարիների փորձը. կիրականացվի՞, արդյոք, հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականություն հետհեղափոխական Հայաստանում, եւ հակակոռուպցիոն ինչպիսի՞ մոդել կարող է աշխատել մեզ մոտ:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
***
ՄԱՅԻՍԻ 16-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի, Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն Հայկ Մկրտչյանի ասուլիսը:
ԹԵՄԱ -Թանգարանների միջազգային օրվա ծրագրեր, միջոցառումներ, այցելությունների վերլուծություն: