ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Վարդանյանները կանաչապատ այգին վերածեցին շինհրապարակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում՝ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մյասնիկյանի արձանի հարակից այգում, դեռ փետրվարից վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Եվ դեռ այդ օրերից աղմուկ բարձրացավ, որ այգու ծառերը հատվում են:

ArmLur.am-ը  նկարահանել էր այգում սկսվող աշխատանքները: Ի պատասխան ArmLur լրատվականի հարցման` Երևանի քաղաքապետարանից պարզաբանել էին, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնաdրամն իր միջոցներով բարեկարգում է այգին, եւ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ նրանք խոստացել էին, թե բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով:

Մինչդեռ իրականում, ինչպես ավանդաբար լինում է նման դեպքերում, Վարդանյան եղբայրները ստեցին, եւ ArmLur.am-ի կադրերում դուք տեսնում եք, որ այգու ծառերը անխնա հատվել են, եւ նախկին գեղեցիկ ուռիները այլեւս չկան:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ Վարդանյան եղբայրները, որոնք շտապեցին իրենց իմիջը մաքրելու համար հայտարարել, թե միանում են համաժողովրդական շարժմանը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ «Գրանդ քենդին» համարեց ազգային բրենդ, իրականում շարքային վնասատուների նման ոչնչացնում են մեր քաղաքի` առանց այդ էլ փոքրաթիվ կանաչ հատվածները: Ու ինչ հիմնավորում էլ ներկայացվի, փաստ է, որ նախկին կանաչ այգին այսօր մեծ շինհրապարակ է դարձել: Իսկ թե ինչ անակնկալներ են սպասվում, դեռ ժամանակը ցույց կտա:




Լրահոս