Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի հովանավորյալի պատճառով գյուղացիներն առանց ջրի կմնան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արփի լճից դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, եւ ջուրը հոսում է ոչ թե դեպի Ախուրյանի, այլ՝ միայն Կառնուտի ջրամբար: Մինչդեռ, նկատենք, Արփի լիճն ապահովում է Շրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը, եւ դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ: Հիմա ստեղծված իրավիճակի արդյունքում հնարավոր է ոռոգման խնդրի առաջ կանգնեն նաեւ Արմավիրի, Արարատի մարզերի գյուղերի մի քանի հարյուրավոր բնակիչներ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Շիրակի մարզում ջրային բացթողումները «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում են: Երբ նա ցանկանում, այն ժամանակ էլ փակում է շլյուզները, երբ ուզում՝ բացում: Ըստ լուրերի, Կառնուտի ջրամբար այս ընթացքում նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, որը չի վերահսկվում եւ հետագայում ինչ-ինչ ճանապարհներով «վաճառվում է»: Նշենք, որ Գրիգորյանի թիկունքին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանն է:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս