ՖՈՏՈ. Գյումրիում քաղաքապետ են ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ավագանու 12 անդամը, ովքեր ամվստահություն էին հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին, այսօր նոր քաղաքապետ են ընտրելու։ Բայց ընտրությունը շինծու է, քանի որ բալասանյանականները կրկին նախապատվությունը Սամվել Բալասանյանին են տալու` այդ կերպ տապալելով ընդդիմության հակաբալասանյանական ծրագիրը։

Ամենայն հավանականությամբ նիստը բոյկոտելու փորձեր կարվեն, դաշիքնի ամբողջ կազմը ամենայն մանրամասնությամբ դիտարկել է հնարավոր վտանգներն ու խնդիրների լուծման տարբերակներ մշակել: Եթե նիստը կայանա և դաշինքի ծրագիրը իրականացվի, ապա եւս մեկ տարի Սամվել Բալասանյանը կլինի անձեռնամխելի, կշարունակի ղեկավարել Գյումրին, հակառակ պարագայում դժվար է ուրվագծել ինչպիսի վերադարսավրումներ ու զարգացումներ կլինեն:

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու Բալասանյան դաշինքի 17 անդամից տասը, Հայկական վերածնունդ խմբակցության 4 անդամից մեկը եւ Բարգավաճ Հայաստան խմբակցության 4 ավագանու անդամից մեկը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին ներկայացել: Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Ընդդիմությունն էլ իր հերթին իր ծրագիրն է մշակել: Այսօր ընդդիմությունը որեւէ քայլ չի կատարելու՝ կլինի դիտողի դեորւմ, բայց առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Ընդդիմադիր երեք քաղաքական ուժը հայտարարել են, որ ժողովրդի իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին:




Լրահոս