Հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը. Արա Բաբլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ԱԺ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկվել են ՀՀ ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Ընդգծելով համատեղ նիստի կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաեւ ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում:




Լրահոս