Ով է Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կազմի ձեւավորումից հետո սպասվում է, որ կփոփոխվեն ՀՀ մարզպետները: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզպետի պաշտոնը տրվելու է ԲՀԿ-ին: Այս օրերին քննարկվում է հարցը` ո՞վ է մարզպետ նշանակվելու:

Որպես ամենահարմար թեկնածու շոշափվում է ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի անունը: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց պարզել պատգամավորից, սակայն վերջինս լսելով հարցը` հերքեց տեղեկությունները: Մեր այն հարցին, թե Ձեզ նման առաջարկ չե՞ն արել, Մերուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ո՛չ, չի եղել»:




Լրահոս