Կրակոցներ Գյումրիում. սպանվել են եղբայրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօր Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կարապետյանը եւ Թելման Կարապետյանը: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կենսաբանական մահը:

ArmLur.am-ի տեղեկություններով` նրանք եղբայրներ են:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ArmLur.am-ի թղթակցին փոխանցել է, որ հարուցվել է քրեական գործ սպանության և ապօրինի զենքի կիրառման հատկանիշներով:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրիում հայտնի Թուրքի մայլա կոչվող թաղամասում:

 




Լրահոս