Քանի վթար է տեղի ունեցել հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին, ժամը 10.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 16-ին, ժամը 8.30-ին, թիվ 57 երթուղու «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 16-ին, ժամը 8.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 18.10-ին ինքնակամ բաժանմունք է ներկայացել 39-ամյա մի տղամարդ և բացատրություն տվել, որ վրաերթը կատարել է ինքը` իր «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 16-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես 240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի թիվ 26 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս