ՖՈՏՈ. «Պաշտոնը հայրական օջախից չի ստացել». գլխավոր դատախազության դիմաց պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ քաղաքացիներ այժմ Գլխավոր դատախազութան դիմաց պահանջում են ազատ արձակել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։ Նախ մարդիկ իրենց պահանջը ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ, հետո՝ Վճռաբեկ դատարանի։

Նրանք դիմում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրին լուծում տալու համար։ «Մեր պահանջը մեկն է, որպեսզի ազատ արձակեն մեր սիրելի հրամանատար Սամվել Բաբայանին: Ինքն այն անձանցից է, որ պաշտոնը հայրական օջախից չի ստացել, դա ստացել է հայ ժողովրդի կողքը կանգնելու համար»,- նշեց  գեներալ-մայոր Արմեն Չիլինգարյանը:




Լրահոս