ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել. Գյումրիում տեղի ունեցած դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում նախօրեին սպանության դեպքի մասին ArmLur.am-ին մանրամասներ է հայտնել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Սպանությունը կատարվել է Ղուկասյան փողոցում: Սպանվածների վնասվածքներից դատելով 5 կրակոց է հնչել: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի եւ ատրճանակի:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով: Կատարվում են բազմածավալ աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կան արդեն փաստական տվյալներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ:

Նախնական տեղեկություններով, սպանությանը նախորդել է կենցաղային բնույթի վիճաբանությունը: Սպանվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել սպանություն կատարելու համար:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս