ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երիտասարդը փորձել է խուսափել բերման ենթարկվելուց` մեջքին նման գրություն փակցնելով: Երեւի աշխատող տարբերակ է:

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ «Mersedes ML-500»: Գույքահարկի համար նախկինում վճարում էի 175.000 դրամ, երբ մեքենայի արժեքը 45.000 դոլար էր: Հիմա, երբ մեքենայի գինը մոտ 7-8000 դոլար է, գույքահարկի համար վճարում եմ նորից նույնքան` 175.000 դրամ: Նշեմ, որ մեքենան վնասված է, կա գազաբալոն, շարժիչի ծավալը մեծ չէ: Ստացվում է, որ մեքենայի գինը պակասել է, բայց գույքահարկը` ոչ: Խնդրում եմ պարզաբանել:

Զարեն Տալյան

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով: Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը:
Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ այս դեպքում, եթե մեքենան երկար տարիներ է շահագործվել, որոշ չափով կարող է նվազեցվել վերջինիս գույքահարկի չափը: Խորհուրդ ենք տալիս մեզ դիմած քաղաքացուն փաստաթղթերով դիմել համապատասխան բաժին` հարցը կարգավորելու համար:

 

 

ՀԱՐՑ. Ծանոթներիցս մեկի տատիկը տեւական ժամանակ է` ՀՀ-ում չի բնակվում: Մոտ 8 տարի է` չի ստացել իր թոշակը, քանի որ նա այստեղ չի ապրում, ոչ ոքի չեն տալիս նրա թոշակի գումարը: Տատիկը անկողնային հիվանդ է: Խնդրում եմ ասեք` նրա թոշակ ստանալու հարցն ինչպե՞ս կարելի է լուծել: Նա ինչպե՞ս կարող է ստանալ իր` այսքան տարվա չվճարված թոշակի գումարը:

Քնարիկ Գրիգորյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ք. Գրիգորյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է:
Ընդ որում, նշված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 8 տարին կենսաթոշակ չստանալու համար բավականին երկար ժամանակ է. ենթադրելի էր, որ այդքան ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակը հնարավոր չէր լինի վերադարձնել: Մնում է` տատիկը նորից դիմի սոցիալական բաժին` կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար:




Լրահոս