ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներն ամեն կերպ հորդորում են ՀՀԿ-ին հեռանալ իշխանությունից:

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ հողամաս, որտեղ կան ե՛ւ պտղատու, ե՛ւ դեկորատիվ ծառեր: Դեկորատիվ ծառերը հարեւաններին խանգարում է, անհարմարություններ է առաջացնում: Ուզում եմ կտրատել եւ հնարավորինս կոկիկացնել: Խնդրում եմ ասեք` իմ հողամասի տարածքում գտնվող դեկորատիվ ծառերը կտրտելու համար հատուկ թույլտվություն պե՞տք է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ասեք, թե ում պետք է դիմեմ:

Հենրիկ Աբովյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Աբովյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե տարածքը սեփական է, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հ.202 հոդվածի 3-րդ կետի համաձայն` ծառերի էտման կամ հատման իրավունքը պատկանում է սեփականատիրոջը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը զլացել է մի փոքր մանրամասն ներկայացնի պատասխանը: Հուսանք` քաղաքապետարանի հակիրճ ու թերի պատասխանը գլխացավանք չի դառնա խմբագրություն դիմած քաղաքացիների համար:

 

 

ՀԱՐՑ. 1986թ. աշխատում եմ դպրոցում: 55 տարիս լրացել է 2017թ. նոյմեբերի 21-ին, եւ անցել եմ մանկավարժական թոշակի: Ուզում եմ հաշվարկ կատարել եւ պարզել` արդյո՞ք ճիշտ են հաշվարկել իմ կենսաթոշակը: Եթե հնարավոր է` ներկայացրեք հնարավորինս մանրամասը, թե ինչպե՞ս է հաշվարկվել իմ թոշակը: Ինչքա՞ն պետք է լինի:

Թորոսյան Հասմիկ (Արագածոտնի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո, կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց հետո աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության` Հ. Թորոսյանին 2017թ. նոյեմբերի 21-ին նշանակվել եւ վճարվում է մասնակի կենսաթոշակ` 17 տարի 1 ամիս 6 օրվա մասնագիտական աշխատանքային ստաժով (կենսաթոշակի չափը` 28305 դրամ): Հ. Թորոսյանի մասնակի կենսաթոշակը չի վերահաշվարկվի: Նրա կենսաթոշակը կվերահաշվարկվի կենսաթոշակի տեսակը տարիքային աշխատանքային կենսաթոշակի փոխելուց հետո:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է սպասել եւ հավատալ, որ Հ. Թողոսյանի տարիքային աշխատանքային կենսաթոշակի փոխելուց հետո վերջինիս կեսնաթոշակը տարածքային սոցիալական բաժնում ճիշտ կվերահաշվարկեն` նրան չդարձնելով հերթական «զոհերից» մեկը:




Լրահոս