
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին: Հայաստանը չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլ նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում: Ինչպես արդեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մասնակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում