Հարց քաղաքացիներից` երկքաղաքացիություն ունեցող անձն ի՞նչ իրավունքներ ունի Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք, երկքաղաքացիություն ունեցող անձն ի՞նչ իրավունքներ ունի ՀՀ-ում:

Ալվինա Հովհաննիսյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտականությունները բացառությամբ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Ժամանակին չհայտնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ երկքաղաքացին Հայաստանի համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի:




Լրահոս