Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Աշոտ Ղուլյանն ԱԳՆ ղեկավարին մաղթեց լավագույնս առաջ մղել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը:

Աշոտ Ղուլյանն ու Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից զրույց ունեցան Արցախի խորհրդարանական դիվանագիտության արձանագրած արդյունքների ու հետագայի ծրագրերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակելու է իր աջակցությունն Արցախի միջազգային կապերի ընդլայնմանը։

Արցախի օրենսդիր մարմնի նախագահը և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:




Լրահոս