Այսօր ԱԱԾ նոր տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել էր լրատվամիջոցների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի: ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ գործողություններ են իրականացնում երկրում նախկինում կատարված հանցագործությունների, գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ «Շուտով կբացահայտնվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», – հայտարարել է նա՝ ավելացնելով, որ նշված սխեմաների միջոցով ոմանք պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։
Մանրամասները՝ տեսանյութում