
Ռոստովում այսօր ընթանում է է MMA-ի «Fight Nights Global» մրցաշարը: Խոշոր մրցաշարին մասնակցում է նաև հայ մարզիկ Միհրան Հարությունյանը, ով իր նորամուտն էր նշում MMA-ում: MMA սպորտաձևն ընդհանուր մենամարտն է, (մարտեր առանց կանոների) որում թույլատրվում է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իրադրություններում կատարել հարվածներ և բռնվածքներ։
Հանդես է գալիս որպես խառը մարտարվեստ՝ պարունակելով բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլյան ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ մարտաոճերի բաղադրիչներ։
Հայ մարզիկն այսօր մրցեց Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆիի հետ և հաղթանակ տարավ:
Հիշեցնենք, որ հայ մարզիկ Միհրան Հարությունյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ մինչև 66 կգ քաշայինների կարգում։ Նա եղել է Ռուսաստանի չեմպիոն (2012), Հայաստանի չեմպիոն (2013), Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր (2015)։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ է, ինչպես նաև Երևանի պատվավոր քաղաքացի (2016)։