Հարց քաղաքացիներից` ի՞նչն է պատճառը, որ մանկավարժին համապատասխան թոշակ չի տրամադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դիմել եմ մանկավարժական թոշակի անցնելու համար, եւ ինձ սոցիալական բաժնից տեղեկացրել են, որ իմ աշխգրքույկում արտադրական վարպետի ուսուցման փոխարեն գրված է վարպետ: Դա է պատճառը, որ ինձ չեն տրամադրում մանկավարժական թոշակ: Խնդրում եմ պարզաբանել:

Սոնիկ Դավթյան (ք. Դիլիջան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:

Քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, իրավական ակտերով սահմանված պայմանները այնքան էլ քաղաքացիների շահերից չեն բխում:




Լրահոս