Մայիսի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի  23ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

ԹԵՄԱ՝   ներքաղաքական զարգացումներ. ՀՀ կառավարության կազմը. Աժ արտահերթ ընտրությունների մասին վարչապետի հայտարարությունը. Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները. վերջին օրերի սահմանային լարվածությունը:

***

Մայիսի 23-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Գործարկվում է «Ընդհանուր տվյալների պաշտպանության կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

Բանախոսներն են`

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ,

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ,

Գևորգ Հայրապետյան, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար

Ռուբեն Մուրադյան, Foodle ընկերության տեխնիկական տնօրեն

Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը ԵՄ բոլոր անհատների տվյալների պաշտպանության և գաղտնիության համար կանոնակարգ է ԵՄ օրենքում: Այն ընդունվել է 2016թ.-ի ապրիլի 14-ին, 2 տարի գտնվել է անցումային փուլում և կգործարկվի 2018թ.-ի մայիսի 25-ին:

Այն համարվում է վերջին 20 տարվա ընթացքում ամենակարևոր փոփոխությունը տվյալների պաշտպանության կարգավորման մեջ:

Կանոնակարգի հիմնական նպատակն է վերահսկողության հնարավորություն տալ քաղաքացիներին և բնակիչներին իրենց անձնական տվյալների նկատմամբ և պարզեցնել միջազգային գործարարության կարգավորիչ միջավայրը:

***

Մայիսի 23-ին, ժամը 12:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Քայլերթ/բաց նամակ Նախագահին. Ամուլսարի խնդիրները» թեմայով մամլո ասուլիսը:

Բանախոսներն են «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներ Տիգրան Մարտիրոսյանը/Արեգունին (Ծրագրավորող), Մերի Սերոբյանը (Իրավաբան) և Հայկազ Հարությունյանը (Բժիշկ):

Բանախոսները կանդրադառնան Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ առաջացած խնդիրներին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված Բաց նամակի պահանջներին, որից հետո կմիանան քայլերթին և կհանձնեն նամակը Նախագահ Արմեն Սարգսյանին: Քայլերթին կմասնակցեն նաև հայտնի հանրային դեմքեր:




Լրահոս