ԱԺ-ում կմեկնարկեն բյուջեի կատարողականի քննարկումները. ինչ կեցվածք կընդունի ՀՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 29-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Միայն թե, նկատենք, նախարարների զգալի մեծամասնությունը նորեկ է, բայց, փաստորեն, նրանք ներկայացնելու են մի կառավարության գործունեության հաշվետվություն, որի դեմ պայքարել են եւ որին հրաժարական են պարտադրել:

Ու պարզ է, որ նոր նախարարների մեծամասնությունը տեղեկացված չէ, թե 2017 թվականին որ ոլորտներում ինչ ծախսեր են եղել, ինչ է կատարվել: Մյուս կողմից, սակայն, ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը, որ մինչ այդ երկար տարիներ եղել է ֆինանսների փոխնախարարը, գլխավոր գանձապետը, ըստ այդմ` հենց ինքն է տարիներ շարունակ ԱԺ-ում ներկայացրել բյուջեի մանրամասները:

Ի դեպ, հետաքրքիր է՝ իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ն արդյոք կքննադատի իր ձեւավորած կառավարության գործունեությունը, թե բավական լոյալ կեցվածք կընդունի:




Լրահոս