Դրամային վարկերի տոկոսադրույքներ են իջել. բանկերը սկսել են մրցակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ՀՀ տարբեր առեւտրային բանկեր սկսել են ակտիվ հայտարարություններ տարածել եւ գովազդել դրամային վարկերի տոկոսադրույքների իջեցման, նաեւ վարկերի տրամադրման պայմանների բարելավումը: Ոմանք սա կապում են ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ: Սակայն որոշ մասնագետներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էին, թե ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է բանկային համակարգում գոյություն ունեցող մրցակցությամբ:

Ըստ մասնագետների` այս գործընթացը բանկային համակարգում սկսվել է ամիսներ առաջ, բայց չգիտես` ինչու, մարդիկ այն կապում են ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ կառավարության հետ քննարկում են տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման, բայց ոչ վարկերի սառեցման հարցը:




Լրահոս