Որ բանկում երբ է ավարտվելու վարկային արձակուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր քաղաքացիները նաև անհանգիստ էին բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցող վարկերի պատճառով: Հենց դա էր պատճառը, որ այդ օրերին նաև պետական մակարդակով հաղորդվում էր Հայաստանում ֆինանսական կառույցների կայունության մասին, և բանկերին կոչ էր արվում հանդուրժող լինել, վարկային արձակուրդներ տրամադրել, այդպես էլ եղավ և եղան բանկեր, որոնք  արդեն իսկ վարկ ունեցող որոշ շերտերի համար արձակուրդներ են սահմանել։

Սակայն  բանկերի կողմից տրամադրված երկամսյա արձակուրդի ժամկետը սպառվում է, և ոչ բոլորն են հայտարարել այն երկարաձգելու մասին: ArmLur.am-ը ներկայացնում է մի քանի բանկեր, որոնք հայտարարել են նոր կանոնների մասին: Նշենք, որ ցանկը կամզված է մարտի 14-ի տվյալների հիման վրա:

«Ամերիաբանկ»–ի վարկային արձակուրդը մեկնարկել էր մարտի 13-ից և ավարտվում է մայիսի 31-ին:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի կողմից մարտի 16-ին հայտարարված վարկային արձակուրդն ավարտվում է այսօր:

«Արդշինբանկը»–ը  տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև հունիսի 1-ը: Սա ֆիզիակական անձանց համար, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերվի։

«Արցախբանկը» մինչև հունիսի 15-ը երկարաձգում է վարկային արձակուրդը։

«Բիբլոսբանկ»–ը մինչև վաղն է վարկային արձակուրդ տրամադրել։

«Ինեկոբանկը» մինչև մայիսի 30-ն է վարկային արձակուրդ տրամադրել:

«Հայբիզնեսբանկ»–ն էլ մինչև մայիսի 30-ն է վարկային արձակուրդ տվել ֆիզիկական անձանց, «Էվոկաբանկ»–ը՝ մինչև հուլիսի 16-ը, «ՎՏԲ» բանկը՝ մինչև մայիսի 31-ը, «ԱյԴի բանկ»–ը՝   մինչև հունիսի 1-ը, «Արմսվիսբանկ»-ը վարկային արձակուրդ  է սահմանել մինչև հունիսի 15-ը։




Լրահոս