Ռոնալդուին չէի փոխի Սալահի հետ. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Լիվերպուլի» հետ եզրափակչի մասին.

«Կփոխեի՞ Ռոնալդուին Սալահի հետ, ոչ՛, ես ունեմ, Ռոնալդու ու ցանկանում եմ խոսել միայն իմ ֆուտբոլիստների մասին: Չեմ կարող խոսել մեր մրցակիցի մասին ու չգիտեմ, թե ինչի մասին են նրանք մտածում: Կարող եմ ասել միայն այն, որ մենք կրկին ունենք հաղթելու նույն ցանկությունն, ինչ նախկինում: Կրկին խաղալու ենք նույն տրամադրվածությամբ ու ցանկությամբ: Ոչ ոք չի կարող ասել, թե մենք ավելի քիչ հաղթանակի քաղց ունենք, քան նախկինում: Մենք «Ռեալ Մադրիդն» ենք ու միշտ ցանկանում ենք առավելագույնը: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր նպատակին»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:




Լրահոս