Հարց քաղաքացիներից` արդյոք գործում է որևէ սահմանափակում օգտագործված անվադողեր ներմուծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ներմուծել օգտագործված անվադողեր: Խնդրում եմ` ասեք` արդյոք գործո՞ւմ է որեւէ սահմանափակում` դրանց ներմուծման հետ կապված, թե՞ կարող եմ որքան անհրաժեշտ է, այդքան ներմուծել:

Դավիթ Մխիթարյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն՝ օգտագործված օդաճնշական անվադողերը եւ դողածածկերը համարվում են վտանգավոր թափոններ, եւ դրանց ներմուծումը մաքսային միության տարածք կամ տեղափոխումը եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ՀՀ արգելվում է:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության տարածք թափոնների ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց արտահանումը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով արգելվում է: ՀՀ-ի տարածք թափոնների ներմուծումը թաղման կամ վնասազերծման նպատակով նույնպես արգելվում է: Նշենք, որ սույն որոշմամբ սահմանված ապրանքատեսակների ներմուծման եւ արտահանման լիցենզիաները տրամադրվում կամ լիցենզիաների տրամադրումը մերժվում է փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչեւ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս