Ես երաշխավոր կարող եմ լինել միայն ինձ համար. Միհրան Պողոսյանը՝ օգնականի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջերս ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը: Անդրադառնալով իր օգնականի ձերբակալմանը` այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, թե համապատասխան մարմիններից ակնկալում է անաչառություն և համոզմունք հայտնեց, որ 1-2 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Հարցին՝  արդյոք առանց իր գիտության օգնականը կարող էր նման բան անել, Մ.Պողոսյանը ասաց, որ, ճանաչելով իր օգնականին, հույս ունի, որ նա այնտեղ չի գտնվել և տեղի ունեցածը թյուրիմացություն է։

Դիտարկմանը, թե արդյոք ինքը կարող է երաշխավորել, որ իր օգնականն այդ դեպքերին մասնակից չի եղել, Պողոսյանն ասաց. «Ես երաշխավոր կարող եմ լինել միայն ինձ համար։ Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն, որոշակի վենդետաներ և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու ու հետագայում պարզվելու են, որ դրանք հիմք չեն ունեցել, չանել։ Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է, ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտեղ է եղել այդ երիտասարդը»։




Լրահոս